Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի որդուն պատկանող հէկը տուգանքվել է 200 հազար դրամով։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը խախտում է հայտնաբերել Վայոց ձորի մարզում գտնվող Եղեգիս գետի վրա կառուցված «Եղեգնաձոր» փոքր հէկում:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցները «Եղեգհէկ» ՍՊԸ-ին պատկանող «Եղեգ» փոքր հէկում իրականացված ստուգման արդյունքում խախտումներ են հայտնաբերել:
Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է, որ ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունը մշակում է «Գնդասար Էներգո» ՍՊԸ-ի ներկայացրած նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը։
«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը վաճառել է հէկերը: Նրա հէկերի նոր տերերից մեկը «Ազատ դեմոկրատներ»-ի հիմնադիր, նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի եղբայրն է` Վաչիկ Քոքոբելյանը:
Եղեգիս գետում հիմա հազվադեպ կարելի է կարմրախայտ տեսնել: Գյուղացիները պատմում են, որ տարիներ առաջ գետում ամենուր կարմրախայտ կար։
Վայոց ձորի Եղեգիս գյուղի վարչատարածքում Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանը փոքր հէկ է կառուցում: Մարզպետի անվամբ գրանցված «ԲիԷսԲի» ՍՊԸ-ն արդեն ավարտին է հասցնում հէկի շինարարությունը, սակայն՝ առանց բնապահպանական փորձաքննության եզրակացության:...